Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Տոտենհեմի» հարձակվող Կլինտ Դեմփսին ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը: 29-ամյա ֆուտբոլիստի համար սա արդեն երրորդ անգամն է: Նախկինում Դեմփսին այս կոչմանը արժանացել էր նաև 2007 և 2011 թվակններին:
Հիշեցնենք, որ Դեմփսին անցած ամառ «Տոտենհեմ» է տեղափոխվել «Ֆուլհեմից»: