«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը կարծում է, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ակումբի ղեկավարությանը ցույց տա իր պրոֆեսիոնալությունը:
Չնայած որ Շերվուդը վատ չի կատարում իր գործն «Ուայթ Հարթ Լեյնում», սակայն դեռևս խոսվում է նրան փոխարինող հայտնի անունների մասին: Անձամբ Թիմը կարծում է, որ իրեն ժամանակ է պետք, ինչպես որ «Լիվերպուլը» ժամանակ տվեց Բրենդան Ռոջերսին:
-Մարդիկ սպասում են, թե մենք երբ ենք ձախողվելու, երբ ենք մի քանի անընդմեջ խաղերում պարտվելու, և ես չգիտեմ, թե ինչու: Կարծում եմ դա նրանից է, որ մարդիկ մտածում են, թե նորեկը չի կարող հաջողակ մարզիչ լինել:
«Լիվերպուլը» լավ օրինակ է: Նախորդ մրցաշրջանում նրանք զբաղեցրին յոթերորդ հորիզոնականը, սակայն հնարավորություն տվեցին Բրենդան Ռոջերսին: Այժմ նրանք արդեն երկրորդ տեղում են,- Շերվուդի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: