Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է առաջարկություն անել անգլիացի հայտնի ֆուտբոլային մարզիչ Հարի Ռեդնապին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՈւՖՖ) պաշտոնական կայքը:
-Ես կարծում եմ, որ Ռեդնապը մեծ հարգանքով կնդունվի հավաքականի ֆուտբոլիստների կողմից: Բոլոր ակումբները, որոնք մարզել է Ռեդնապը, կարճ ժամանակում մեծ հաջողությունների են հասել: Այսօր նա լավագույններից մեկն է Անգլիայում,- ասել է ՈՒՖՖ մարզչական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆոմենկոն:
Հիշեցնենք, որ Հարին մարզել է «Բորնմուտը», «Վեստ Հեմը», «Պորտսմուտը», «Սաութհեմպտոնը» և «Տոտենհեմը»: Անգլիացու վերջին ակումբը «Տոտենեհմն» էր, որից հեռացվեց անցած ամառ:
Ներկայումս Ռեդնապը աշխատում է BBC ընկերությունում որպես ֆուտբոլային վերլուծաբան: