«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլը կկարողանա կիրակի օրը մասնակցել Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղին, քանի որ Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան բավարարել է «Չեսլիի» դեմ խաղում Կաբուլի ստացած կարմիր քարտի բողոքարկումը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում Մայքլ Օլիվիերը խաղադաշտից հեռացրեց Կաբուլին և 11 մետրանոց նշանակեց «Տոտտենհեմի» դարպասին: Խաղից հետո «Տոտտենհեմը» բողոքարկեց այդ որոշումը: Դրվագի տեսագրությունը դիտելուց հետո Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան բավարարել է հյուսիսլոնդոնցիները պահանջը:
Ավելացնենք, որ սա ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՖԱԱ-ն բավարարում է կարմիր քարտը չեղյալ համարելու «Տոտտենհեմի» հայցը: Մինչ այս չեղյալ էր համարվել նաև Դենի Ռոուզի կարմիր քարտը: