«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմը կկարողանա հաղթահարել Մեսութ Օզիլի կորուստը:
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը մանրամասներ է հայտնել գերամանացի ֆուտբոլիստի վնասվածքի մասին: Օզիլն ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում, կարող է մինչև մեկուկես ամիս դաշտ դուրս չգալ:
-Նվազագույնը երեք շաբաթ, առավելագույնը՝ վեց, ուստի եկեք խոսենք չորս ամսվա մասին: Այդ կորուստը մեծ հարված էր մեզ համար, սակայն մենք այնպիսի կարգ ունենք, որ կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից: Մենք թիմում շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կօգնեն հաղթահարել այդ կորուստը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: