«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անհանգստացած է, որ իր թիմը վերջին խաղերում չի ցուցադրում իրեն բնորոշ խաղը:
Ընդամենը չորս օրվա ընթացքում «քաղաքայիններն» ավարտեցին իրենց ելույթները Անգլիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում: Չիլիացի մասնագետի կարծիքով, «Մանչեսթեր Սիթին» պետք է վերգտնի իր խաղը, որպեսզի հաջողության հասնի Պրեմիեր Լիգայում:
-Ես լրացուցիչ ճնշում չեմ զգում: Մենք հաղթել ենք Լիգայի գավաթը և դրանից չի փոխվել ճնշումը, որը կա Պրեմիեր Լիգայի խաղերի ժամանակ: Հուսով եմ՝ կվերադառնանք այն խաղին, որը ցուցադրում էինք մեկ ամիս առաջ: Մեզ հենց այդպիսի ֆուտբոլ է պետք, որպեսզի պայքարենք չեմպիոնության համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: