Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքն ավելի դժվար ստացվեց, քան ինքը պատկերացնում էր:
Կիրակի օրը սեփական հարկի տակ «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:3) միայն ավելացրեց Մոյեսի շուրջ ստեղծված խոսակցությունները: Շոտլանդացի մասնագետը դժվարանում է բացատրել, թե ինչու «Լիվերպուլին» հաջողվեց 2009թ-ից հետո առաջին անգամ հաղթել «Օլդ Թրաֆորդում»:
-Դա բարդ է բացատրել: Խաղից առաջ մեր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում էին, սակայն մենք չհասանք այն մակարդակին, որն անհրաժեշտ էր «Լիվերպուլին» հաղթելու համար:
Ողջ շաբաթվա ընթացքում ես ասում էի, որ ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում, սակայն խաղում ես դա չտեսա: Ես ուղղակի կարծում եմ, որ «Լիվերպուլը» լավ խաղաց, իսկ մենք չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք:
Ես միշտ գիտեի, որ այս աշխատանքն բարդ է լինելու, սակայն չէի պատկերացնում, որ այսքան բարդ կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: