Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը վերադարձել է ամողջական ծրագրով մարզումներին և պատրաստ է առաջիկա խաղում օգնել իր թիմին:
Չեռնոգորցի հարձակվողն այդ վնասվածքը ստացել էր մեկ ամիս առաջ՝ Պրեմիեր Լիգայում «Ստոկ Սիթիի» դեմ խաղում: Սակայն այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է և կարող է մասնակցել «Ֆուլհեմի» դեմ խաղին: Սերխիո Ագուերոյի վնասվածքի և Ալվարո Նեգրեդոյի վատ մարզավիճակի պատճառով Ստեֆանը խաղին մասնակցելու լավ շանսեր ունի:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Ագուերոյից բացի վնասվածք ունի նաև «քաղաքայինների» պաշտպան Միկա Ռիչարդսը: