«Տոտտենհեմը» մտածում է Սթիվեն Կոլկերին վերադարձնելու մասին, ում մեկ տարի առաջ 9 մլն ֆունտով վաճառեց «Քարդիֆ Սիթիին»:
Այս ամռանը «Տոտտենհեմը» կարող է կորցնել ոչ միայն Յան Վերտոնգենին, ով ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, այլ նաև Յունես Կաբուլին, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս ֆուտբոլիստներից բաժանվելու դեպքում Թիմ Շերվուդն ակումբ կհրավիրի Սթիվեն Կոլկերին, ով հաջող մրցաշրջան է անցկացնում:
Չնայած, որ այս պահին «Քարդիֆը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, անձամբ Կոլկերը տպավորիչ խաղ է ցուցադրում: Պրեմիեր Լիգայից ուելսյան ակումբի դուրս մնալը կարող է օգնել Կոլկերի «Ուայթ Հարթ Լեյն» վերադարձին: