Չեմպիոների Լիգայի 1/4 եզրափակչում այսօր իր առաջին խաղն անկացրեց Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանկունյանցիները» հյուրընկալել էին Մյունխենի «Բավարիային»:
Դևիդ Մոյեսի սաները սպասվածից լավ հանդես եկան և իսկական պայքար մղեցին Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակրի դեմ: Անգլիական ակումբն անգամ կարող էր խաղն ավարտել իր առավելությամբ, սակայն մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Դենի Ուելբեքը: Խաղի հաշիվը 58-րդ րոպեին բացեց Նեմանյա Վիդիչը, սակայն ընդամենը 8 րոպե հետո հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Պատասխան գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը, ով 90-րդ րոպեին աչքի ընկավ նաև կարմիր քարտով:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ փուլ դուրս գալու շասեր դեռ պահպանում է: Ամեն ինչ կվճվի ապրիլի 9-ին՝ «Ալյանց Արենայում»:
Գոլեր. Վիդիչ՝ 58ր, Շվայնշտայգեր՝ 66ր:
Հեռացում. Շվայնշտայգեր՝ 90ր: