Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի կարևորագույն խաղերից մեկը, որը տեղի կունենա հաջորդ տուրում՝ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, կսպասարկի Մարկ Կլատենբուրգը:
Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն կորցրած միավորներով առաջին տեղում «Սիթին» է: Արդեն այժմ շատերը համարում են, որ այդ խաղում կորոշվի չեմպիոնության ճակատագիրը:
Այսօր Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է, որ «Էնֆիլդում» կայանալիք այդ խաղը կսպասարկի 39-ամյա Մարկ Կլատենբուրգը: Ավելացնենք, որ այդ խաղը կարևոր է ոչ միայն մրցող թիմերի, այլ նաև «Չելսիի» համար, որի չեմպիոնական շանսերը կմեծանան ոչ ոքի արդյունքի դեպքում: