«Չելսին» այսօր Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ՊՍԺ-ի 3-1 հաշվով հաղթանակով:
Այս անգամ «Չելսին» հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Անդրե Շյուրլեն, իսկ խաղավարտց 3 րոպե առաջ Դեմբա Բան խփելով իր թիմի երկրորդ գնդակը՝ ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիր:
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 3:3 հաշիվը, սակայն շնորհիվ մրցակցի հարկի տակ խփած գոլի, «Չելսին» կշարունակի պայքարը:
Գոլեր. Շյուրլե՝ 32ր, Բա՝ 87ր: