Քիչ առաջ շվեցարիական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ այս փուլում անգլիական ակումբներից պայքարը շարունակումէ միայն «Չելսին»: Ժոզե Մոուրինյոյի սաներին մրցակից բաժին հասավ Մադրիդի «Ատլետիկոն»:
Գործող չեմպիոն «Բավարիան» կմրցի Մադրիդ «Ռեալի» հետ:
Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի զույգերը.
«Ռեալ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա) – «Չելսի» (Անգլիա)
Կիսաեզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 22, 23-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 29, 30-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: