Անգլիայի հավաքականի նախկին առաջին համար Պիտեր Շիլտոնը չի կարծում, որ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը դասվում է աշխարհի ուժեղագույն դարպասապահների շարքին:
1970-ից 1990թթ-ի ընթացքում Շիլտոնը «երեք առյուծների» կազմում անցկացրել է 125 հանդիպում, և այդ ռեկորդը պահպանվում է մինչ այժմ:
-Ես չեմ կարծում, որ այս պահին Հարտը համարվում է թոփ մակարդակի դարպասապահ, քանի որ նա դեռ երիտասարդ է, և շատ սխալներ է թույլ տալիս: Սակայն նա մեծ պոտենցիալ ունի,- ասել է Շիլտոնը: BBC