Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Դևիդ Մոյեսը հիասթափված է, որ իրեն հեռացրեցին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Երեքշաբթի օրը մանչեսթերյան ակումբի ղեկավարները որոշեցին խզել 50-ամյա շոտլանդացու պայմանագիրը: Մոյեսը, ով «Յունայթեդի» հետ 6 տարվա պայմանագիր ուներ, հիասթափված է, որ իրեն հնարավորություն չտվեցին նոր թիմ ստեղծել:
Որոշ լուրերի համաձայն, Մոյեսին հեռացնելու պատճառը ոչ միայն թիմի վատ խաղն էր, այլ նաև ֆուտբոլիստների հետ նրա ունեցած տարաձայնությունները: Daily Mail-ի հաղորդմամբ, Մոյեսը վստահություն չուներ ֆուտբոլիստների շրջանում, ովքեր հենց սկսզբից թերահավատորեն էին մոտենում մարզումների նրա մեթոդին: