«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ Դևիդ Մոյեսը շուտով կվերսկսի մարզչական գործունեությունը:
«Մանչեսթեր Յունայթեդում» 10 ամիս աշխատելուց հետո երեքշաբթի օրը Մոյեսին հեռացրեցին իր զբաղեցրած պաշտոնից: Սակայն Մարտինեսը, ով «Էվերթոնում» փոխարինել է հենց Մոյեսին, վստահ է, որ շոտլանդացի մարզիչը կդիմանա այդ հարվածին:
-Երբեք էլ հաճելի չէ, երբ մարզիչը կորցնում է իր աշխատանքը, հատկապես, երբ նա այդքան ուժեղ կապ ունի մեր ակումբի հետ: Դա ծանր փորձ էր, սակայն այս խաղում յուրաքանչյուր փորձ շատ կարևոր է: Բոլորս էլ գիտենք, որ Մոյեսը հաջողակ մարզիչ է և շուտով նոր աշխատանք կգտնի: Մենք նրան լավագույնն ենք մաղթում,- ասել է Մարտինեսը: The Guardian