«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր առաջատար խաղացող Հաթեմ Բեն Արֆան վնասվածքի պատճառով բաց կթողնի ընդամենը երկու շաբաթ:
Այս վնասվածքը ֆրանսիացին ստացել է երեկ՝ Եվրոպա Լիգայի խմբային փուլի հերթական խաղի ժամանակ:
Առավոտյան Բեն Արֆան բուժզննման է ենթարկվել: Պարզվել է, որ ֆրանսիացու վնասվածքը լուրջ չէ: Կիսապաշտպանը բաց կթողնի առավելագույնը երկու շաբաթ:
-Ամեն ինչ այնքան լուրջ չէ, ինչքան որ մեզ թվում էր: Կարծում եմ, որ երկու շաբաթից նա շարք կվերադառնա,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: