«Էվերթոնում» վարձավճարով հանդես եկող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ իր ապագայի հետ կապված հարցերում վերջին խոսքը «Չելսիինն» է:
21-ամյա բելգիացին չի թաքցնում, որ ցանկանում է մնալ «Գուդիսոն Պարկում», որտեղ նա ընթացիկ մրցաշրջանում խփել է 14 գնդակ: Սակայն Լուկակուն հասկանում է, որոշումը պետք է կայացնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-Տեսնենք՝ թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին, իսկ այժմ ես կենտրոնացած եմ «Էվերթոնում» իմ ելույթների վրա: «Չելսիի» հետ ես մինչև 2016թ պայմանագիր ունեմ, և կարծում եմ, որ նրանք ուրախ են իմ առաջընթացքվ: Վերջին խոսքը նրանցն է,- ասել է Լուկակուն: Het Nieuwsblad