«Էվերթոնը» որոշել է «Գուդիսոն Պարկի» հարևանությամբ գտնվող այն տարածքը, որտեղ պատրաստվում է կառուցել 50 հզր նստատեղ ունեցող նոր մարզադաշտ:
Ինչպես Լիվերպուլում իրենց հարևան «կարմիրներն», այնպես էլ իրենք, վաղուց են մտածում նոր մարզադաշտի մասին: Մերսիսայդյան երկու ակումբներն անգամ քննարկել են ընդհանուր մարզադաշտ կառուցելու տարբերակը:
Սակայն «Լիվերպուլը», ինչպես գիտենք, որոշեց վերակառուցել «Էնֆիլդը»: Իսկ «Էվերթոնն» ընտրել է նոր մարզդաշտի տեղը, և այժմ բանակցություններ է վարում քաղաքային իշխանության հետ:
-Բոլորս հիացած ենք: Մեծ աշխատանք է կատարվում և եթե այն տա իր պտուղը, ապա կարծում եմ, որ մեր երկրպագուները դրանով շատ կհպարտանան:
Դա մնում է մեր առաջնային նպատակը: Մենք չենք բացառում այլ տարբերակները, սակայն կա մի վայր, որի վրա վաղուց ենք ուշադրություն դարձրել,- «Էվերթոնի» գործադիր տնօրեն Ռոբերտ Էլսթոունի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Ավելացնենք, որ «Գուդիսոն Պարկը, որն այժմ կարող է ընդունել առավելագույնը 40.2 հզր երկրպագու, «Էվերթոնի» տնային մարզադաշտն է 1892թ-ից: