Մադրիդի «Ատլետիկոն» փնտրում է Տիբո Կուրտուային փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իսպանական ակումբից:
Ինչպես հայտնի է, Կուրտուայի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ուշադրությունն ուղղել է «Նյուքասլ Յունայթեդի» դարպասապահ Թիմ Կրուլին:
Բրիտանական թերթերի հաղորդմամբ, մադրիդյան ակումբի տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն «Արսենալ» – «Նյուքասլ» խաղի ժամանակ անձամբ հետևել է Կրուլի խաղին: «Ատլետիկոն» պատրաստ է Կրուլի համար մինչև 10 մլն ֆունտ առաջարկել: