Daily Mirror պարբերականի տվյալներով, հաջորդ չորեքշաբթի Լուի վան Գալը կստանձնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր:
Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում, և «Հալլ Սիթիի» հետ տնային խաղից հետո մանկունյանցիները կհաստատեն վան Գալի տեղափոխությունը:
Վան Գալի համար շատ կարևոր է իր ապագայի հարցում հստակություն մտցնելը, քանի որ արդեն հաջորդ շաբաթ Հոլանդիայի ազգային հավաքականը կսկսի պատրաստվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ առաջնությանը: Որոշ լուրերի համաձայն, Լուիի աջ ձեռքը կդառնա Պատրիկ Կլյուվերտը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ դեր կունենա Ռայան Գիգգսը, ով այժմ կատարում է մարզչի ժամանակավոր պարտականությունները: