Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր ետնապահներից «Սանդերլենդին»:
Գուս Պոյետի սաները, ովքեր երկու տուր առաջ «Սթեմֆորդ Բրիջում» հաղթեցին «Չելսիին», այս անգամ էլ անակնկալ մատուցեցին «Օլդ Թրաֆորդում»՝ հաղթելով նվազագույն հաշվով: Հանդիպման միակ և հյուրերի համար հաղթական գնդակը 30-րդ րոպեին խփեց Սեբաստիան Լարսոնը:
«Սանդերլենդը» հաղթեց 0:1 հաշվով և վաստակած 35 միավորով կշարունակի զբաղեցնել 17-րդ հորիզոնականը:
Գոլ. Լարսոն՝ 30ր: