Մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ «Ֆուլհեմը» և «Քարդիֆ Սիթին» զրկվեցին հաջորդ մրցաշրջանում Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում խաղալու հնարավորությունից:
Երկու ետնապահներից այսօր պահանջվում էր հաղթանակ տանել, սակայն «Քարդիֆը» պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին» (3:0), իսկ «Ֆուլհեմը»՝ «Ստոկ Սիթիին» (4:1):
Այս պարագայում, երկու ակումբներն էլ հաջորդ մրցաշրջանը կսկսեն Չեմպիոնշիփում: Ուելսյան ակումբը Պրեմիեր Լիգայում անցկացրեց ընդամենը մեկ տարի, իսկ «Ֆուլհեմն» այստեղ խաղում էր վերջին 13 տարիների ընթացքում:
Այժմ իրենց տեղի համար պայքարում են «Նորվիչը», «Սանդերլենդը», «Վեստ Բրոմվիչը» և «Հալլ Սիթին»: Այս ակումբներից փրկվելու ամենից քիչ շանսեր ունի «Նորվիչը»: