Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի նախավերջին տուրում «Չելսին» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
Չեմպիոնության հույսեր ունեցող «ազնվականները» սեփական հարկի տակ չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը: Չնայած «Չելսիի» տարածքային և խաղային առավելությանը, նրանք այս խաղից 1 միավոր վաստակեցին:
«Սթեմֆորդ Բրիջում» գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, ինչի շնորհիվ «Նորվիչը» Պրեմիեր Լիգայում մնալու շանսեր է պահպանում: