Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարողների անունները:
2011թ-ին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն (Կոդ Դը Իվուար): Այս տարի էլ է նա թեկնածուների թվում: Նրա հետ կպայքարեն «Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան (Սենեգալ) և «Չելսիի» հախկին ռմբարկու Դիդիե Դրոգբան (Կոդ Դը Իվուար):
Թեկնածուների թվում են նաև «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ալեկս Սոնգը (Կամերուն) և «Մարսելի» հարձակվող Անդրե Այուն (Գանա):
Լավագույնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին Գանայի մայրաքաղաք Աքրայում հանդիսավոր միջոցառման ժամանակ: