Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալլ Սիթի» հանդիպումը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կատարող Ռայան Գիգգսն առաջին րոպեից դաշտ էր դուրս բերել 18-ամյա հարձակվող Ջեյմս Ուիլսոնին, ում դուբլ էլ հաղթանակ պարգևեց գործող չեմպիոնին: Հյուերից էլ 63-րդ րոպեին աչքի ընկավ Մեթի Ֆրայատը:
«Յունայթեդը» հաղթեց 3:1 հաշվով և վաստակած 63 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ուիլսոն՝ 31ր, 61ր, Ֆրայատ՝ 63ր, վան Պերսի՝ 86: