«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ երկու տարի առաջ շատ մոտ էր «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին գնելուն, սակայն արդյունքում չկարողացավ դիմանալ «Չելսիի» մրցակցությանը:
Այդ ժամանակ բելգիացի կիսապաշտպանին ցանկանում էին գնել եվրոպական շատ գրանդ ակումբներ՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն գործարքի իրականացմանը ամենից մոտ էր «Արսենալը» մինչև չհանդիպեց ֆինանսական արգելքին:
-Այո, ես ցանկանում էի գնել նրան: Նրա գործակալը եղել է իմ տանը, սակայն հերթական անգամ ֆինանսական արգելքի հանդիպեցինք, երբ «Չելսին» արեց իր առաջարկը, որի հետ մենք չէինք կարող համեմատվել:
Նա կարող է հասնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին, եթե շարունակի զարգացնել իր որակները,- ասել է Վենգերը: beIN Sports