«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մոտ է ակումբի հետ նոր՝ 4-ամյա պայմանագիր ստորագրելուն: Վերջին շաբաթն այնքան էլ հեշտ չէր Ռոջերսի համար: «Չելսիից» կրած տնային պարտությանը (0:2) հաջորդեց «Կրիստալ Փելեսի» հետ ոչ ոքին (3:3), երբ խաղի ընթացքում «կարմիրները 3 գնդակի առավելություն ունեին:
Այս երկու խաղերը «Լիվերպուլին» գործնականում դուրս թողեցին Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարից, սակայն չփոխեցին Ռոջերսի պայմանագիրը երկարաձգելու՝ ակումբի ղեկավարների մտադրությունը:
The Telegraph-ի հաղորդմամբ, կողմերն սկզբունքային հարցերում համաձայնության են եկել: Նոր պայմանագրի ստորագրում կարող է լինել մինչև «Նյուքասլի» դեմ կիրակի օրվա խաղը:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռոջերսին սպասվում է աշխատավարձի զգալի բարձրացում: Հյուսիսիռլանդացի մասնագետը տրանսֆերների համար կստանա 60 մլն ֆունտ: