Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում արդեն նախկին չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»:
Ոչինչ չորոշող այս խաղում գրանցվեց ոչ ոքի արդյունք: Ռիկի Լամբերտի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեց Խուան Մատան:
«Յունայթեդը» 64 միավորով մրցաշրջանն ավարտեց 7-րդ հորիզոնականում և հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրոգավաթներին: Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի պատմության ընթացքում սա «Յունայթեդի» վատագույն մրցաշրջանն էր:
Գոլեր. Լամբերտ՝ 28ր, Մատա՝ 54ր: