«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է երկկողմանի համաձայնությամբ գլխավոր մարզիչ Պեպե Մելի պայմանագրի խզման մասին:
Հիշեցնենք, որ «Ռեալ-Բետիսի» նախկին մարզիչը «Վեստ Բրոմվիչը» գլխավորեց հունվարի 9-ին, երբ ակումբը հեռացրել էր Սթիվ Քլարկին:
Իսպանացի մարզչի գլխավորությամբ «Վեստ Բրոմվիչը» 17 խաղ է անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և պարտվելով 8 խաղում: Մելին հաջողվեց ակումբին պահել Պրեմիեր Լիգայում:
Դեռ անցած շաբաթ Պեպեն հայտնեց ակումբը լքելու իր ցանկության մասին, սակայն ղեկավարության հետ ընդահանուր համաձայնության եկան և սպասեցին մինչև մրցաշրջանի ավարտը: Մելի հետ ակումբը լքել է նաև նրա օգնական Դևիդ Գոմեսը: