
Աբրահիմովիչը պատրաստում է 128 մլն ֆունտի չափով առաջարկություն անել երեք հարավամերիկացիների համար:

Առաջին տեղում «կապույտների» վաղեմի նպատակը դարձած Ռադամել Ֆալկաոն է: Նրա համար «Չելսին» պատրաստ է վճարել նրա պայմանագրով սահմանված գումարը` 44մլն ֆունտի չափով:

Երկրորդ տեղում «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար առջարկությունն է, ով դարձել է ամենացանկալի խաղացողներից մեկը` 111 խաղում 81 գոլ խփելով: 25-ամյա ֆուտբոլիստը կարժենա մոտավորապես 48 մլն ֆունտ:

Երրորդ տեղում «Պորտուի» վինգեր Ջեյմս Ռոդրիգեսն է: Կոլումբացուն մասնագետները համեմատում են Ռոնալդուի հետ: 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը պայմանագրով 36 մլն ֆունտ է: