Կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը պատրաստ են աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո հեռանալ Անգլիայի ազգային հավաքականից: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
Օրեր առաջ «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ընդգծեց վետերանների կարևոր նշանակությունը՝ Լեմպարդին խոստանալով աշխարհի առաջնությունում հավաքականի երկրորդ ավագի դերը և հույս հայտնեց, որ Սթիվեն Ջերարդն իրենց հետ կլինի նաև Եվրոպայի 2016 թվականի առաջնության ժամանակ:
Սակայն Ջերարդը և Լեմպարդը, ովքեր շուտով կդառնան 34 և 36 տարեկան՝ համապատասխանաբար, հասկանում են, որ հավաքականում իրենց կարիերան մոտեցել է ավարտին: