Չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է համաձայնության գալ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Ինչպես հայտնի է, «Բավարիայի» հետ Տոնիի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է ընդամենը մեկ տարի: Հաջորդ ամռանը մյունխենցիները Կրոսին կարող են բաց թողնել առանց որևէ գումարի, ինչի պատճառով որոշել են նրան 20 մլն ֆունտի դիմաց վաճառել «Յունայթեդին»:
Նշենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» գլխավոր տրանսֆերային նպատակն էր նաև մինչև Լուի վան Գալի նշանակումը: Հոլանդացի մասնագետը միայն տվել է իր համաձայնությունը, և այժմ ակումբները գործնականում ավարտին են հասցրել բանակցությունների փուլը:
Սպասվում է, որ Կրոսի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Յունայթեդը» կփորձի գնել «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, ով այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»: