«Ֆեյենորդի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկությունը է հայտնել գլխավորել «Սաութհեմպտոնը»:
Նախորդ մրցաշրջանի ավարտին Կումանը լքեց «Ֆեյենորդը»: Այժմ Ռոնալդը, ով նախկինում մարզել է նաև «Այաքսը», ՊՍՎ-ն և «Վալենսիան», աշխատանք է փնտրում արտասահմանում: Հոլանդացի մասնագետը պատրաստ է գլխավորել «Սաութհեմպտոնը», որը օրեր առաջ հրաժեշտ տվեց Մաուրիսի Պոչետինոյին:
-Կարծում եմ նման մարզիչ ունենալը մեծ հաջողություն կլինի ակումբի և հենց Պրեմիեր Լիգայի համար: Մեզ հետո ոչ ոք դեռ չի կապնվել, սակայն Ռոնալդը ցանկանում է աշխատել Պրեմիեր Լիգայում,- ասել է գործակալ Գվիդո Ալբերսը: Daily Star