«Լիվերպուլը» պատրաստվում է իր վինգեր Ռահիմ Ստերլինգին պարգևատրել նոր պայմանագրով, որով ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա մի քանի անգամ:
Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ստորագրվել է 2012թ-ին, երբ Ստերլինգը նոր էր սկսել խաղալ առաջին թիմում: Այդ ժամանակ Ռահիմի աշխատավարձը շաբաթական 2 հզր ֆունտից բարձրացավ 35 հզր ֆունտ:
2013/14 մրցաշրջանի ընթացքում 19-ամյա Ստերլինգը վերջնականապես ամրագրեց իր տեղը թիմի հիմնական կազմում, և «Լիվերպուլը» կրկին պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձը: Daily Mirror-ի հաղորդմամբ, այս նոր պայմանագրով Ստերլինգը կդառնա «Լիվերպուլի» ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: