Չնայած Պրեմիեր Լիգայում անհաջող մեկնարկային մրցաշրջանին, «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոն ցանկանում է մնալ «Ուայթ Հարթ Լեյնում»:
Բրազիլիացու խոսքերով, նա երջանիկ է «Տոտտենհեմում» և չի մտածել հեռանալու մասին, չնայած որ խոսվում էր «Չելսի» տեղափոխվելու մասին:
-Մի շրջան եղավ, որ ես չէի մասնակցում խաղերին, սակայն դա ինձ համար խնդիր չեղավ: Օրինակ «Կորինտիանսում» մի ամբողջ մրցաշրջան եմ սպասել, որպեսզի հայտնվեմ մեկնարկային կազմում: Հետո, երբ փոխվեց մարզիչը, ես նորից խաղացի և ոչ մի խնդիր չեմ ունեցել Թիմ Շերվուդի հետ,- ասել է Պաուլինյոն: Goal