«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:
«Լիվերպուլը» կարելի է համարել Լամբերտի համար հարազատ ակումբ, քանի որ նա իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է տեղի ակադեմիայում, սակայն այդպես էլ պրոֆեսիոնալ պայմանագիր չի ստացել: «Սաութհեմպտոնում» անցկացրած 5 մրցաշրջանների ընթացքում Ռիկին մասնակցել է 235 խաղի՝ խփելով 117 գոլ: Լաբերտն իր նախկին թիմին օգնեց վերադառնալ Պրեմիեր Լիգա:
-Ես չեմ կարողանում հավատալ սրան: Ես այս ակումբը սիրել եմ իմ ողջ կյանքում: Ես այստեղից հեռացել եմ 17 տարեկանում և երբեք չեմ դադարել սիրել այս ակումբը: Միշտ երազել եմ խաղալ «Լիվերպուլում»,- ասել է Լամբերտը: