«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը համաձայնվել է տեղափոխվել «Չելսի»: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով ֆուտբոլիստին մոտ գտնվող իր աղբյուրին:
Մրցաշրջանի ավարտին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» այլևս չունի Ֆաբրեգասի կարիքը, որից հետո իսպանացի ֆուտբոլիստի անունը կապնվեց անգլիական մի քանի ակումբների, այդ թվում «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հետ:
Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծավ իրավիճակից փորձեց օգտվել նաև «Չելսին», և Սեսկն ընտրեց հենց լոնդոնյան ակումբը:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Սեսկի միջոցով փոխարինել Ֆրենկ Լեմպարդին: