«Չելսին» պատրաստվում է իր կիսապաշտպան Էդեն Ազարին ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել: Նախորդ ամիս ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարեց, որ մտադիր են Էդենին հրավիրել Ֆրանսիայի մայրաքաղաք: Ցանկանալով թիմում պահել Ազարին` «Չելսին» նրան նոր պայմանագիր կառաջարկի:
Էդենի ներկայիս պայմանագիրը, որով շաբաթական վաստակում է 170 հզր ֆունտ, կլրանա միայն երեք տարուց: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, նոր պայմանագրով Ազարը կարող է վաստակել շաբաթական 200 հզր ֆունտ:
Հաղորդվում է, որ «Չելսին» մեծ հույսեր է կապում բելգիացու հետ, ով հաջորդ մրցաշրջանից խաղա 10 համարի մարզաշապիկով: