Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Սանդերլենդը» «Սուոնսի Սիթիի» ավագ Էշլի Ուիլյամսին գնելու համար 4 մլն ֆունտ է առաջարկել:
Կենտրոնական պաշտպանի ներկայիս պայմանագիրը «կարապների» հետ կլրանա հաջորդ ամռանը, և կողմերը դեռևս համաձայնության չեն եկել նոր պայմանագրի հարցում:
30-ամյա ուելսցու անունը նախկինում կապվում էր ՔՊՌ-ի հետ, սակայն «Սանդերլենդն» առաջինը հայտնեց իր հետաքրքրության մասին:
Այս պահին «կատուների» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը և սպորտային տնօրեն Լի Կոնգերտոնը շարունակում են թարմացնել թիմը, որը նախորդ մրցաշրջանում հրաշքով պահեց տեղը Պրեմիեր Լիգայում: «Սանդերլենդն» արդեն պայմանագրեր է ստորագրել Խորդի Գոմեսի և Բիլի Ջոնսի հետ: