«Արսենալը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը» պատրաստ են պայքարել «Միլանի» հենակետային կիսապաշտպան Նայջլ Դե Յոնգի համար:
Մի քանի շաբաթ առաջ 29-ամյա Դե Յոնգը հայտնեց, որ եթե Կլարենս Զեեդորդը լքի «Միլանը», ապա ինքը կմտածի Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին, որտեղ ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»:
Երեքշաբթի օրը Զեեդորդը հեռացվեց իտալական ակումբից, իսկ դա նշանակում է, որ Նայջլը պատրաստ է վերադառնալ Անգլիա: Ինչպես հաղորդում է The Times-ը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և ՔՊՌ-ն: