Ինչպես հաղորդում է «Չելսիի» պաշտոական կայքը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվեց լոնդոնյան ակումբ:
Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել և վերցրել է 4 համարի մազաշապիկը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում: «Արսենալի» նախկին ավագը շնորհակալություն է հայտնել կատալոնական ակումբին և «Չելսիին»՝ կարիերայում նոր քայլ անելու հնարավորություն ստանալու համար:
-Նախ և առաջ ես շնորհակալ եմ «Բարսելոնային» այնտեղ անցկացրած երեք հիանալի մրցաշրջանների համար: Այն եղել է իմ մանկության ակումբը և ես միշտ կհպարտանամ այդ տարիներերի համար:
Կարծում եմ՝ Պրեմիեր Լիգա վերադառնալու ճիշտ ժամանակն էր: Ես վստահ եմ, որ «Չելսին» ճիշտ ընտրություն էր: Նրանք ունեն ֆանտաստիկ ֆուտբոլիստներ և ֆանտաստիկ մարզիչ: Անհամբերությամբ սպասում եմ «Չելսիում» իմ առաջին խաղին,- ասել է Ֆաբրեգասը: