Ինչպես հայտնում է The Metro պարբերականը, «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:
«Զինագործները» 31-ամյա իսպանացու համար պատրաստ են վճարել 5 մլն ֆունտ: Արսեն Վենգերի թիմում Ռեյնան կլինի հիմնական դարպասապահ Վոյեցեխ Շեսնիին փոխարինող: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ իտալական «Նապոլին», որտեղ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Ռեյնան, բարձր աշխատավարձի պատճառով հրաժարվել է գնել վերջինիս ամբողջական տրանսֆերային իրավունքերը:
Հիշեցնենք, որ 2010թ-ին «Արսենալը» փորձեց գնել Ռեյնանյին: Այն ժամանակ լոնդոնյան ակումբը «Լիվերպուլին» առաջարկել էր 20 մլն ֆունտ: