«Արսենալը» սկսել է Թոմաս Վերմալենին փոխարինող փնտրել, ով շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Նախորդ մրցաշրջանում Վերմալենը չկարողացավ տեղ գտնել Արսեն Վենգերի թիմի հիմնական կազմում:
The Times պարբերականի հաղորդմամբ, Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Յունայթեդի» հետ: Վերմալենի հավանական հեռացումը «Արսենալին» ստիպել է մտածել պաշտպանության կենտրոնի ուժեղացմամբ, որտեղ Պեր Մերտեզակերը և Լորան Կոսելնին փոխարինող չունեն: Այդ դիրքում կարող էր խաղալ նաև Բակարի Սանյան, սակայն նա արդեն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս պահին Վենգերը դիտարկում է Սթիվեն Կոլկերի և Միկա Ռիչարդսի թեկնածությունները: