«Շալկե-04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրակսելը հայտնել է, որ «Արսենալ» տեղափոխվելու առաջարկին մերժել է հունվարին և պատրաստ է մերժել նաև հիմա:
Գերմանիայի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը համարվում է «զինագործների» տրանսֆերային գլխավոր նպատակներից, սակայն մայիսին Յուլիանը նոր՝ երկարաժակետ պայմանագիր ստորագրեց «Շալկե-04»-ի հետ և չի պատրաստվում փոխել ակումբը:
-Հունվարին ես առաջարկ ունեի «Արսենալից», սակայն որոշեցի մնալ այստեղ: Ես նույնը կանեմ նաև այս ամառ: Ես ցանկանում եմ ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Շալկեում»,- ասել է Դրակսելը: BBC
Ավելացնենո, որ նոր պայմանագրով Յուլիանի տրանսֆերային արժեքը նշված է 45 մլն եվրո (38 մլն ֆունտ):