Աշխարհի առաջնության D խմբում երեկ միմյանց էին հանդիպել Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները: Թվում էր, թե իտալացիներից կրած ցավալի պարտությունից հետո «երեք առյուծներն» այս խաղից 3 միավոր կվաստակեն, սակայն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով նոր է վերադարձել վնասվածքից, դուբլի հեղինակ դաձավ՝ հաղթանակ պարգևելով հարավամերիկացիներին:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն այս խաղի հաշիվը բացեց 39-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Ուեյն Ռունին վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն Անգլիան ավելին անել չկարողացավ: Խաղավարտից 5 րոպե առաջ էլ Սուարեսը դուբլ ձևակերպեց:
Այժմ D խմբում 3-ական միավորներ ունեն Կոստա Ռիկան, Իտալիան և Ուրուգվայը: Անգլիացիները 0 միավորով չորրորդ տեղում են և միայն հրաշքը նրանց կարող է դուրս բերել հաջորդ փուլ:
Գոլեր. Սուարես՝ 39ր, 85ր, Ռունի՝ 75ր: