«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոլեոն Լեսկոտը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Բրոմվիչի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա Լեսկոտը, ում պայմանագիրը «քաղաքայինները» հետ լրացել էր նախոր մրցաշրջանի ավարտին, հայտնվել էր Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում: Անգլիացի պաշտպանի վերջնական ընտրությունը կանգնեց «Վեստ Բրոմվիչի» վրա:
Ջոլեոնին լավ ծանոթ է «Վեստ Բրոմվիչի» նորանշանակ մարզիչ Ալան Իրվայնը, ով Լեսկոտի հետ աշխատել է «Էվերթոնում»:
-Ես լավ եմ ճանաչում Ջելեոնին և գիտեմ, որ նա մեզ շատ կօգնի: Մենք չէին ցանկանում մրցաշրջանը սկսել երեք կենտրոնական պաշտպանով, և ուրախ եմ, որ մեզ միացավ նաև չորրորդը,- ասել է Իրվայնը: