«Սանդերլենդի» նորեկ Կոստել Պանտիլոմոնը հայտնել է «սև կատուների» առաջին համարը դառնալու իր մտադրության մասին: 27-ամյա դարպասապահը «Սանդերլենդի» հետ արդեն համաձայնեցրել է 4 տարվա պայմանագիրը, որտեղ կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթիում» չորս տարի անցկացնելուց հետո:
Այժմ Կոստելը երազում է հիմնական կազմից դուրս թողնել Վիտո Մանոննեին: Ակումբում մշտական խաղային պրակտիկա ունենալով՝ Պանտիլմոնը հուսով է վերադառնալ Ռումինիայի ազգային հավաքական:
-Ինձ համար շատ կարևոր է մասնակցել յուրաքանչյուր խաղին, և այժմ ինձ անհրաժեշտ է դրա համար լուծում գտնել: Ես շատ եմ ցանկանում վերադառնալ ազգային հավաքական: Ինձ համար շատ կարևոր է լինել առաջին համար, և հենց դրա համար էլ ընտրել մի ակումբ, որտեղ պահանջված կլինեմ և որտեղ խաղալու հնարավորություն կունենամ:
Մանոննեն լավ դարպասապահ է, որ նախորդ մրցաշրջանը լավ անցկացրեց, սակայն իմ նպատակը հիմնական կազմում տեղ գտնելն է,- ասել է Պանտիլմոնը: Sky Sports