«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Ջեյք Լիվերմորի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու մասին: Գործարքը գնահատվում է 8 մլն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում Լիվերմորը վարձավճարով հանդես եկավ «Հալլում»: Ջեյքը «վագրերի» կազմում մասնակցեց 41 խաղի՝ իր նոր թիմին օգնելով պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում և հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ:
«Հալլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը չէր թաքցնում Լիվերմորին իր թիմում պահելու ցանկությունը, և այսօր հայտնի դարձավ, որ կողմերը կարողացել են ավարտին հասցնել գործարքը:
-Ես ուրախ եմ մշտական պայմանագրով «Հալլ» տեղափոխվելու համար,- ասել է «Տոտտենհեմի» սանը, ով լոնդոնյան ակումբում 58 հանդիպման է մասնակցել: