Տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ ձեռքբերումը կարող է դառնալ «Ֆեյենորդի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «կարմիր սատանաներն» առաջարկություն են պատրաստում 22-ամյա դե Վրեյի համար, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ: Այժմ Ստեֆանը Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը:
Անդեր Էրերայի և Լյուկ Շոուի տրանսֆերները ցույց տվեցին, որ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը չի խանգարում Լուի վան Գալին: Այժմ «Յունայթեդը» մոտ է իր երրորդ ձեռքբերմանը:
Դե Վրեյը եղել է աշխարհի առաջնության խմբային փուլում Հոլանդիայի անցկացրած երեք խաղերի մեկնարկային կազմերում: Լուրերի համաձայն, Ստեֆանը ցանկանում է վան Գալի հետ աշխատել նաև «Օլդ Թրաֆորդում»: